Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ես կարծում եմ՝ խնդիրը Սահմանադրությունը չի». «Հրապարակ»

Սեպտեմբեր 19,2014 10:37

Հատված ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցազրույցից:

– Դուք իսկապե՞ս կարծում եք, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարով կարելի է խոչընդոտել իշխանության վերարտադրությունը, այսինքն՝ դուք պայքարում եք մի փաստաթղթի, նոր Սահմանադրության ընդունման դեմ, խնդիրն արդյոք սահմանադրությո՞ւնն է, թե՞ ձեւավորված համակարգը, Սահմանադրությունը կիրառողները։

– Իհարկե ոչ, նախ, նմանատիպ իշխանությունն իրավունք չունի երկրի հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելու, հատկապես, երբ երկիրը գտնվում է այս վիճակում, որոշ քաղաքական ուժեր ասում են՝ դե պիտի փոխենք (նկատի ունի Սահմանադրությունը՝ Լ. Շ.), որ իրավիճակ փոխվի, ես էլ ասում եմ՝ նախ մենք պիտի փոխվենք, ավելի ճիշտ՝ իշխանությունները, նրանց հոգեբանությունն ու վերաբերմունքը դեպի ժողովուրդը պիտի փոխվի, որից հետո հնարավոր կլինի մտածել, թե ինչ խոչընդոտներ կան Սահմանադրության մեջ, որը պետք է հաղթահարել, որպեսզի երկրի զարգացումն ու ժողովրդավարությունն ավելի իրատեսական դառնան։ Այսօր Սահմանադրությունը խոչընդոտ չի նրան, որ իշխանությունն ազնիվ լինի, կոռումպացված չլինի եւ կարողանա երկիրն առաջ տանել։ Ես կարծում եմ՝ խնդիրը Սահմանադրությունը չի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930