Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 10-ից մեր երկիրն ակամա պատժվելու է. «Ա1+» (տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2014 11:14

Հայ արտադրողի համար ռուսական շուկան լայնորեն չի բացվելու, եթե նույնիսկ Արեւմուտքի կողմից օրեցօր խստանան Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները։

Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունից՝ ավելի շատ ապրանք ներմուծելով ռուսական շուկա։ Պատգամավորը միայն մեկ փաստ է բերում. «Ուզում եմ հիշեցնել, որ երբ վրացական գինիների հետ տեղի ունեցավ արգելափակում Ռուսաստանի կողմից, հայկական գինիների ռուսական շուկայում իրացնելիության ամենամեծ ցուցանիշը այդ օրերին եղավ ընդամենը երկու տոկոս, որը գրեթե ոչինչ է այս պարագայում։ Եվ այդ առումով խոսել, որ ռուսական շուկան մեզ համար գրավիչ կլինի, ես անհեթեթություն եմ համարում»,- ասաց նա։

Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը օրեցօր նվազում է։ Այն արդեն ռեկորդային է՝ մեկ դոլարի դիմաց ՝ 38.40 ռուբլի։ Սա, բնականաբար, բացասաբար կազդի նաեւ հայկական շուկայի վրա։ Պատժամիջոցները, ինչպես նաեւ
Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո ավելացող մաքսատուրքերը Հայաստանում ինքնըստինքյան կբերեն գների աճ. «Հայաստանի շուկան, որպես շատ փոքր արտադրողականություն ունեցող երկիր, կարող է միանգամից կլանվել ռուսական պահանջարկի դիմաց, արդյունքում էլ տեղի կունենա գների շեշտակի աճ»։


Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930