Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի «շոու սարքող» դատապաշտպանների մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 19,2014 16:02

Հայ ժամանակակից գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանի կարծիքով, դերասան Վարդան Պետրոսյանի գործը չէր կարող սարքովի լինել, այդպես մտածելը ծիծաղելի է:
«Դա էն ծիծաղելի բաներից է, որ ինձ էլ են ասել, որ գործը սարքովի է: Գիտեք ինչ, ես շփվում եմ քաղաքական տարբեր կուսակցությունների` թե իշխանական, թե ընդդիմադիր, տեսնում եմ էլի…Կարող է մեկը մի քիչ վիրավորված լինի Վարդան Պետրոսյանից, կարող է մեկին ինչ-որ բան դուր չգա, բայց ես չեմ կարծում, որ նման բան կարող էր լինել աշխարհում: Էն, որ դատական պրոցեսը գնում է մի տեսակ սիրողական մակարդակի, դա կարող եմ ասել, ուղղակի ես էդ դատերը չեմ կարող նայել Վարդան Պետրոսյանի դատապաշտպանի պատճառով:

Դա մեկ, հարցը էդպես չեն լուծում, երկու, և երրորդ՝ ես ինձ իրավասու չեմ համարում դատարանում դատական գործերից խոսել, քանի որ դատը դեռ չի վերջացել, ֆեյսբուքներում, ամեն տեղ խոսել են: Էդտեղ զոհեր են եղել, չէր կարելի պահել»,-ասաց Վահրամ Սահակյանը:

Ըստ նրա, ճանաչված մարդկանց հետ ամեն ինչ պատահում է, նա որպես օրինակ մեջբերեց իր հետ պատահածը, երբ, ըստ իրեն, 2012 թվականի նոյեմբերին ընկել է, գլուխը վնասվել է, դուրս է եկել վիրահատությունից, ամբողջ քաղաքը խոսել է այն մասին, որ իրեն ծեծել են: «Եթե անունդ գիտեն, էդպես էլ պետք է լիներ, մանավանդ Վարդան Պետրոսյանի, մանավանդ որ տաքսի սերվիսների պես էդ կայքերը տարածվել են: Պատկերացրեք, եթե ես լինեմ տուժող կողմը, կվիրավորվեմ շատ, ես չեմ փորձի գտնել ելք, բոլորը խոսում են Վարդան Պետրոսյանի մասին, իսկ իմ երեխաները զոհվել են, ո՞նց կարելի է: Լրագրողը մի քիչ պետք է շնորհք ունենա, լրագրողը պետք է հասկանա, որ ստեղ զոհերի հարց է, այլ ոչ իր PR-ի: Էսօր կա, վաղը չկա սայթի, հեռուստատեսության PR -ը: Մի խոսքով, իր անվան, ճանաչման պատճառով, էդ հարցը որ կարող էր դատարան չհասնել, որովհետև բոլոր գիտեին, թե ով է մեղավոր, էն մարդը, որ էնտեղ նստած է, չգիտե՞ր, գիտեր, կարող էր չհասնել, հասավ…»,-ասաց Վահրամ Սահակյանը:

Ըստ գրողի, Հայաստանում խուժան կայքերը չափից ավելի շատ են: «Ես վերջերս եղել եմ Հոլանդիայում, որտեղ 18 միլիոն բնակչություն է ապրում, գոյություն ունի 4 կայք, նկատի ունեմ ոչ թե իշխանական, ամեն մեկը մի կուսակցության պատկանող կայքեր են: Ֆրանսիայում 14 են, Հայաստանում 340 կայք, էդ 340 կայքը մանավանդ դատական պրոցեսի մասին քեզ ո՞նց կարող են ճիշտ լրատվություն տալ: Պետք է մի քիչ հանդուրժողական վերաբերմունք, մարդիկ են զոհվել այդտեղ, ձեր գործը չէ»:
Ըստ Վահրամ Սահակյանի, դատարանում ինքնագործունեություն է ծավալվել, երկու կողմերի դատապաշտպանները շոուի են վերածել դատը:

Մանրամասները`տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 11111 says:

    որտեղից ախր էտ կայքերը ունենան էտքան բարոյականություն ու էտ ամենը հրապարակող մարդիք՝ մարդ կոչվլու իրավունք, որ մի հատ էլ ճիշտը ցույց տան, խնդրեմ, վառ ապացույցը էսօրվա վարդանի հերթական դատը, civilnet.am-ը ցույց էր տալիս, օնլայն տարբերակով, մոտ 2 ժամ նայեցի, հետո անջատեցի, ու նորից երբ միացնում էս, էտ ֆայլը փաստորեն դարձելա 15 րոպեանոց ֆայլ, ու չկան հիմնականները էտ ֆայլում այլեվս, իսկ պատճառը ընդամենը էնա, որ փորձագետը էսօր հիմնովին ջախջախեց վարդանի փաստաբանի ու վարդանի կողմից՝ 11 ամիս հանրությանը ներկայացրած հեքիաթները; հիմա էլ ինչ հեքիաթ եք ուզում, հայլիներն էլ վերջում ռուբեն բալոյանը + արեց էտ ամենի վրա, հիմա արդեն կհասկանան, որ կներես ասելու ժամանակնել են իրանք բաց թողել արդեն::: դե ծիծաղեք, ցափերով դիմավորեք վարդանին, քմծիծաղ տվեք::::: շոուն պիտի շարունակվի իհարկե, բայց արդեն ճաղավանդակի ետեվից .Ճ, ու ոնցվոր, որ վարդանը արտահայտվեց, իրա կալանավոր ԲՌԱՏ-ների համար (տո ասա շնորք ունեցի, խփել մարդկանց կյանքեր ես խլել, որ գաս դատարանում բռատ ջան-ով խոսաս)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930