Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը ակնարկում է, որ Քոչարյանի շուրջ հնարավոր է լինի համախմբում

Սեպտեմբեր 19,2014 17:52

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրեց Քառյակի մյուս ուժերի, հատկապես ԲՀԿ-ի հաշվարկները, թե ինչու են մտքափոխվել Սահմանադրական փոփոխությունների հարցում:

Նրա խոսքերով՝ «Մեր գործընկերների մեկնաբանությունները, վերլուծությունները, որ տեսնում ենք նրանց հարակից ԶԼՄ-ներով կամ նրանց փակ տեխնոլոգների ելույթներում, այն է, որ սա գործող նախագահի երկրորդ շրջանն է, իսկ հեռացող նախագահի շուրջ կոնսոլիդացիա չի լինի, չեն ուզում նախագահի պաշտոն լինի, այլ ուզում են պահեն միակուսակցական համակարգ՝ կամ ԱԺ նախագահը կամ մեծամասնության կուսակցության ղեկավարը այդպես շարունակեն կառավարել երկիրը: Այս տրամաբանությունը ենթադրվում է, որ այսօրվանից մենք մտածում ենք, թե խորհրդարանական ընտրություններում նորից հաղթելու է ՀՀԿ-ն , իսկ նախագահի ընտրություններում մենք կհաղթենք:

Եթե դու համաձայնում ես, որ խորհրդարանականում նրանք կհաղթեն, նույնիսկ նախագահականում հաղթելով՝ ունենալու ենք մի իրավիճակ, որ կսկսվի կուսակցությունից կուսակցություն տեղափոխում, ՀՀԿ-ից շատ մարդիկ հնարավոր է կանցնեն ուրիշ ճամբար: Սա, կարծում եմ, սխալ հաշվարկ է եւ երկրի համար հեռանկարային չէ, քանի որ, եթե հույսը դնում ես նույն նյութի վրա, նույն մատերիալի վրա, այստեղից այնտեղ փախնողների վրա, սա եւս լավ ապագա չի խոստանում: Սա կարող է լուծել զուտ իշխանության խնդիր»:
Աղվան Վարդանյանը կասկածի տակ է առնում վարկածը, որ երկրորդ նախագահի շուրջ համախմբում չի լինի. «Հեռացող նախագահի վերաբերյալ ասում են՝ կոնսոլիդացիա չի լինի, գիտեք, տեսականի-չտեսականի ենթադրությունների դաշտից են: Մենք այդ փորձառությունն էլ ունենք: 2006-ին, երբ երկրորդ նախագահը հեռացող նախագահ էր, նա ուղղակի 0-ից, ոչ մի տեղից կարողացավ ստեղծել կուսակցություն, որը մեկ տարի հետո ընտրություններում հսկայական ձայն բերեց եւ այսօր լուրջ գործոն է քաղաքական դաշտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Էդ շատ են ուզում որ Քոչարյանը հետ գա, որ ինչ անեն??????????????? Էլի պաշտոն ստանան ու արտագաղթը չդադարի?????????? Էլի Պողոս Պողոսյան սպանեն ու ՀՅԴ-ն ուրանա այդ ամենը????????

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930