Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Առաջինը հնարավոր է դիմի Եվրոպական դատարան

Սեպտեմբեր 19,2014 19:01

«Առաջին անգամ հայտարարում եմ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մոտ թվականին դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան`իր պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով»,-այսպիսի սենսացիոն հայտարարությամբ այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովին հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը:

Արամ Առաջինը շեշտեց, թե զգացական և քարոզչական մոտեցմամբ չէ, որ այս հանդուգն քայլին են դիմել, այլ խորհրդակցել են միջազգային օրենքի ու դատական հարցերի մասնագետների հետ ու հայտարարեց. «Ավելին, սովորական եկեղեցապատկան կալվածքները պահանջելու մոտեցումը չէ, այլ Կիլիկիո Կաթողիկոսարանը խորհրդանշական խորհուրդ ունի Կիլիկիո հայության և ողջ հայության համար: Գիտենք նաև, որ հիշյալ հարցը դուռը պիտի դառնա մեր ազգապատկան և եկեղեցապատկան կալվածքների վերադարձի համար»: Արամ Առաջինը շեշտեց նաև, որ «Եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժի այդ հայցը, ապա հնարավոր է ինքը դիմի Եվրոպական դատարան»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930