Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների հետ

Սեպտեմբեր 19,2014 19:25

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ նախապես շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ դատապարտել հայության դեմ կատարված ոճրագործությունը, հասնել ցեղասպանության ճանաչմանը մարդկության կողմից, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության:

ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ 2015 թվականին Երեւանում Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլեւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օտարազգիներ: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականները եւ համաժողովի մասնակիցները զրուցեցին եւ բարեմաղթանքներ հղեցին միմյանց: Այնուհետեւ հյուրերը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ պատգամավորների հետ շրջեցին խորհրդարանում, լուսանկարվեցին ԱԺ նիստերի դահլիճում:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930