Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը

Սեպտեմբեր 19,2014 20:39

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի և Հորդանանի հայ համայնքների ներկայացուցիչները։

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Սփյուռքի ունեցած դերակատարությունն Արցախի կյանքում՝ կարևորելով  արտերկրի հայրենակիցների աջակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական ու քարոզչական ճակատներում։

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող ծրագրերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված դրական տեղաշարժերը։ Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է հիմնադրամի նվիրատուների  կողմից բարձրացված հարցերին։

 

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930