Լրահոս
Օրվա լրահոսը

Փչացած երիտասարդները` Գյումրիում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 19,2014 22:45

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում լիտվացի գրող Յուզաս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» պիեսի բեմադրմամբ ազդարարվեց  149-րդ թատերաշրջանը:  Քաղաքի գրեթե ողջ երիտասարդությունը,  ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետերը` փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի  գլխավորությամբ թատրոնում էին: Ինչպես միշտ, այս թատրոնում դատարկ որևէ աթոռ չէր մնացել:

PrevPhoto
NextPhoto

Թատերաշրջանը բացեց  թատրոնի գեղարվեստական  խորհրդական Նիկոլայ Ծատուրյանը: Նա նախ հպարտացավ, որ դահլիճը լեցուն է, այնուհետ  հիշեցրեց, որ Գյումրու թատրոնը մեկ տարի հետո կլինի 150 տարեկան: Վերջինս կատակով նշեց, որ նախքան թատրոնի 150-ամյակի տոնելը մի հոբելյար էլ կա, ինքը կդառնա  70 տարեկան: «Ուզում եմ մի երկու խոսքով պատմեմ այսօրվա  ներկայացման նախապատմությունը. շատ հետաքրքիր է, ես իմ պարտականությունները հանձնեցի մեր հրաշք տղայի` Լյուդվիգ Հարությունյանին, վերջապես Գյումրին ունեցավ գյումրեցի ղեկավար, բայց ես մնացի որպես գեղարվեստական խորհրդական, որովհետև չեմ կարող լքել էս թատրոնը, որտեղ անցկացրել եմ բավական երկար,10 տարի և այն ինձ համար շատ հարազատ է: Էս ներկայացումը, որ ծնվեց, շատ հետաքրքիր դեր ունեցավ. մեր տնօրենը շատ էր ուզում, որ «Սեր, ջազ, սատանա»-ն բեմադրվի, մանավանդ որ 70-ականներին սա բեմադրել է մեր վաղամեռիկ մի հրաշք տղա Վլադիմիր Քոչարյանը: Եվ իմ հիշողությամբ մեր տնօրենը պնդում էր` չէ, էս ներկայացումը պիտի բեմադրվի, Լյուդվիգ պտի անես, Լյուդվիգն էլ ասում էր `ես չեմ սիրում, չեմ հավանում, ինչի՞ պտի անեմ…Վերջը Լյուդվիգը ինձ դիմեց` պարոն Ծատուրյան, ի՞նչ անեմ: Ասի` դու սկսի, հետո կսիրես, ինչքան է լինում մի աղջկա հետ ամուսնանում են`մտածելով դե աղջիկ է լի, բայց հետո սեր է ծնվում ու դառնում է  շատ լավ ընտանիք: Այ, էդպես Լյուդվիգը մտավ, մտավ պիեսի մեջ և հավատացեք արեց հրաշք ներկայացում»,-ասաց Նիկոլայ Ծատուրյանը:

Մանրամասները` տեսանյութում

 

Գլխավոր դերերում խաղում էին թատերական ինստիտուտի  3-րդ կուրսի ուսանողները, որոնք մարմնավորում էին հարբեցող, փչացած, ծնողների հետ անհաշտ, նաև լքված ու որբացած երիտասարդների դերերը: Նրանք  ապրում էին անառակ կյանքով, որից հրաժարվել ուղղակիորեն ի վիճակի չէին: Պատրաստ էին խեղդել նաև շրջապատի այն մարդուն, որը կփորձեր հրաժեշտ տալ իրենց ստեղծած այլանդակությանը: Պիեսի դերակատարները թատերական  ինստիտուտի  3 տղաներ ու մեկ աղջիկ էր. 3 ընկերները առանձին-առանձին սիրում էին աղջկան, սակայն չհանդուրժեցին նրա `իրենց փչացած կյանքից   բաժանվելու մտադրությունը: Երիտասարդների կյանքն ավարտվեց մահով…

Ուսանող-դերակատարներին հաջողվեց հուզել, ծիծաղեցնել, նաև լացացնել դահլիճում նստածներին: Ակնհայտ էր, որ արդիականությունը չկորցրած  այս պիեսը շատ դուր եկավ գյումրեցի հանդիսատեսին, ներկայացման  ավարտից հետո  մոտ 30 րոպե միայն ծափահարություններ էին հնչում: Վաղը կներկայացվի պատմական ներկայացում` «Մեսրոպ Մաշտոց»-ը, որի մեջ խաղում են 70 դերակատարներ, ընդգրկված են նաև պարային համույթներ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարտիրոսյան says:

    Ինչ ախմախ վերնագիր է ընտրված, ինչ է թե կարդան ընթերցողները; Այնպիսի նյութ գրեք, որ հաճելիորեն կարդացվի: Ծատուրյան Կոլյան էլ հազիվ այդ հին պիեսը խորհուրդ տար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930