Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՔԴԵԴ-ը սկսեց 10-րդ ուսումնական տարին. «Ա1+»

Սեպտեմբեր 20,2014 12:24

Այս տարի Քաղաքական դասընթացների եվրոպական դպրոցը՝ ՔԴԵԴ–ը սկսում է իր տասներորդ ուսումնական տարին։ Ուսանողներին ողջունելու եւ նաեւ դպրոցի առավելությունները ներկայացնելու համար բացման արարողությանը մասնակցում էր նաեւ Արտաքին գործերի փոխնախարար  Շավարշ Քոչարյանը։ Ինքը երեւանյան դպրոցի շրջանավարտ չէ, մոսկովյանն է ավարտվել. ընդ որում՝ այն ժամանակ, երբ Երեւանում դեռ չէր բացվել։
«ՔԴԵԴ–ը մեզ ավանդ ունի հայկական էլիտայի ձեւավորման գործում »,– ասում է պարոն Քոչարյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս դասընթացներն ավարտել են պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ։
Ելույթ ունեցողները չմոռացան ՔԴԵԴ—ի կայացման գործում արժեւորել ՔԴԵԴ տնօրենի՝ Արմեն Զաքարյանի դերը։ «ՀՀ—ի ոչ պաշտոնական դեսպանը Եվրոպայի խորհրդում»,– ասաց ԵԽ Քաղաքական պլանավորման տնօրեն Պյոտր Սվիտալսկին։
Արմեն Զաքարյանը ՔԴԵԴ –ի նոր ուսումնական տարին համարեց բացված։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարում՝ Արմեն Զաքարյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930