Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյանը Армения туристическая-2014 մրցանակաբաշխությանը խոստացավ Թեղուտի խմբի համար հիմն գրել

Սեպտեմբեր 20,2014 13:13

Հայտնի են տարվա էքսկուրսավարը, հյուրանոցն ու բնության պահպանության նախագիծը:

yans 1«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»-ը մրցանակ ստացավ՝ բնությունը լավագույնս պահպանելու համար: Պարգեւը թեղուտցիներին հանձնեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ խոստանալով Թեղուտի նախաձեռնություն խմբի համար գրել հիմն:

Երեկ  «Армения туристическая» ամսագիրըառաջին անգամ Հայաստանում տուրիզմի ոլորտում կազմակերպել էր մրցանակաբաշխություն՝ Армения туристическая-2014 խորագրով: Միջոցառումը, որն անցկացվեց «Yans» ակումբում 13 անվանակարգերում էր: Մրցանակաբաշխությանը ներկա Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ Անդրեյ Իվանովի համոզմամբ՝ Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդիկ են՝ իրենց ներաշխարհով ու սովորույթներով. «Տաք եղանակը, գեղատեսիլ լճերը, հարուստ բնությունը, բայց Հայաստանն առավել հարուստ է իր մարդկանցով»:
Ըստ Անդրեյ Իվանովի՝ Ռուսաստանի դեսպանատունը նույնպես նպաստում է, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ավելանա. «Մեր ջանքերով կրկնապատկվել է Ռուսաստանից եկող տուրիստների թիվը»:

yans3yans4Արտագնա տուրիզմում տարվա լավագույն օպերատոր ճանաչվեց «Սպուտնիկ» տուրընկերությունը, որը, զբոսաշրջության ոլորտի մասնագետների բնորոշմամբ, դեռեւս խորհրդային տարիներից հայտնի է որպես բարձրորակ տուրիզմ կազմակերպող տուրօպերատոր:

Նշենք, որ մրցանակակիրներն ընտրվել են սոցհարցումների արդյունքում՝ քվեարկությամբ:

Ներգնա տուրիզմում տարվա լավագույն օպերատորը դարձավ «Արմենիա թրավել»-ը,  տարվա հյուրանոց ճանաչվեց «Թուֆենկյանը», որի տնօրենին մրցանակը հանձնեց Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:

Տարվա առողջարան անվանակարգում հաղթեց «Ջերմուկ Արմենիան»:
Տարվա ռեստորանն էլ, ըստ հարցումների, ճանաչվել էր «Երեւան պանդոկ»-ը:

Մրցանակներ ստացան նաեւ անհատ մարդիկ: Տարվա էքսկուրսավարը դարձավ Գասպար Երիցյանը: Ինչպես միջոցառման կազմակերպիչները կատակեցին, այս էքսկուրսավարի հետ բոլոր զբոսաշրջիկները ողջ եւ առողջ հետ են վերադարձել:

Լավագույն տուրծրագիր անվանակարգում հաղթող ճանաչվեց «Տաթեւի թեւեր» նախագիծը: Ծրագրի պատասխանատուները նշեցին, որ այս տարի Տաթեւի ճոպանուղուց օգտվել է մոտ 150 հազարզբոսաշրջիկ եւ այս նախագիծը 55 աշխատատեղով է ապահովել տեղի բնակչությանը:

Դիլիջանը ճանաչվեց տարվա առողջարանային քաղաք: Մրցանակը ստացավ Դիլիջանի քաղաքապետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 
 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930