Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը Նախախորհրդարանի հայտարարության վերաբերյալ

Սեպտեմբեր 20,2014 15:42

ՀՀ ոստիկանությունը տարածել է պարզաբանում

Օրեր առաջ Նախախորհրդարանը տեղեկատվություն էր տարածել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողը 2014 թ. սեպտեմբերի 11-ին ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ` օգոստոսի 30-ին մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի բնակարան` նրան բերման ենթարկելու նպատակով, և ոստիկանության ծառայողի պահվածքն ահաբեկել և վիրավորել է Գ. Խչեյանի աղջկան:    Տեղեկատվության առնչությամբ ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է հետևյալը. սեպտեմբերի 9-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով կայացված որոշումը` Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի 66 շենքի 12 բնակարանի բնակիչ Գառնիկ Խչեյանին սեպտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին, բերման ենթարկելու մասին: Որոշման պահանջներին ծանոթացնելու նպատակով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը սեպտեմբերի 11-ին, ժամը 13:30-ի սահմաններում, այցելել է նշված հասցե, որտեղ Գ. Խչեյանի դուստրը տեղեկացրել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է:

Ոստիկանության կապիտան Ն. Մայիլյանը Գ. Խչեյանի մահվան մասին տեղյակ չէր, ներողություն է խնդրել մահացածի աղջկանից, ցավակցել և նրա համաձայնությամբ կազմել է արձանագրություն` բնակարան այցելելու մասին:    Գ. Խչեյանի դուստրը՝ Տաթևիկ Խչեյանը, բացատրությամբ հայտնել է, որ նշված օրը իրենց բնակարան է այցելել ոստիկանության մի ծառայող, ով ներկայացել է որպես ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ և հարցրել իր հոր` նշված հասցեում բնակվելու մասին: Ինքը հայտնել է, որ հայրը շուրջ երկու շաբաթ առաջ մահացել է, որից հետո ոստիկանը ներողություն է խնդրել իրենից, ցավակցել և հայտնել, որ բնակարան է այցելել` Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում քննվող քրեական գործով Գ. Խչեյանին բերման ենթարկելու մասին կայացված որոշման հիման վրա: Այնուհետև տեսուչը բնակարան այցելելու մասին կազմել է համապատասխան արձանագրություն և հեռացել: 

Աղջիկը բացատրությամբ նշել է նաև, որ ոստիկանության ծառայողի վարքագծն իրեն չի վիրավորել և չի ահաբեկել:  Այսպիսով, կատարված ծառայողական քննությամբ՝ շրջանառված տեղեկատվության մեջ նշված փաստերը չեն հիմնավորվել, ուստի որոշում է կայացվել ծառայողական քննության նյութերը թողնել անհետևանք:  

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930