Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի որդին իշխանությունների մասնիկն է, իսկ Շանթի որդին պայքարում է նրանց դեմ». «Ա1+»

Սեպտեմբեր 20,2014 17:11

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, նրա որդուն եւ ընկերներին պետք է անհապաղ ազատ արձակել. համոզված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. «Հակառակ դեպքում լինելու է հերթական քաղբանտարկյալների առկայությունը, իսկ Շահեն Հարությունյանն առհասարակ իշխանությունների զոհը»,- «Ա1+»-ին ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքերով՝ գործն ամբողջությամբ անհանգստացնող է։ Ժաննա Ալեքսանյանը նույնիսկ չի ցանկանում զուգահեռներ տանել Շանթ Հարությունյանի գործի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների գործի միջեւ։ Բայց, այնուամենայնիվ, նշում է . «Շանթը, նրա որդին եւ ընկերները շատ մաքուր են այսպիսի կրիմինալ դեպքի հետ համեմատելու համար։ Տեսնում ենք՝ ինչ է անում իշխանությունը. մի դեպքում ազատ է արձակում, թողտվություն է, մյուս դեպքում մարդիկ, որոնք իրենց կարծիքն են հայտնել, նրանց 5-ից մինչեւ 8 ու կես տարով պահելու են բանտերում»,- նշեց տիկին Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցներից 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվեց, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվեց։ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ձերբակալվել էր, իսկ այնուհետեւ ազատ արձակվել։

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն էլ հիշեցնում է, որ անչափահաս Շահեն Հարությունյանը պայքարում է իր եւ մեր բոլորի ազատության ու ապագայի համար։

«Իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին չի պայքարում այս իշխանությունների դեմ, նա այդ մեխանիզմի մի մասնիկն է, որի դեմ պայքարում է Շանթի տղան։ Սուրիկ Խաչատրյանի տղան նույն այս իշխանությունն է»,- «Ա1+»-ին ասաց նա։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930