Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովն արդյունավետ է համարում

Սեպտեմբեր 20,2014 21:45

 

Սեյրան Օհանյանը տրամաբանական է համարում, որ համաժողովը կազմակերպվել է հենց սեպտեմբեր ամսին:

«Մեզ համար մեծագույն պատիվ է, որ «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովի մասնակիցներն այսօր իրենց հարազատ օջախում են, այսօր իրենց երկրում են՝ Հայաստանում, եւ իրենց երկիրի ապահովությունն ապահովող կառույցում են՝ բանակում են»,- այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Պաշտպանության նախարարությունում այսպես ողջունեց «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովի ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա տրամաբանական է համարում, որ համաժողովն անցկացվում է հենց սեպտեմբեր ամսին, քանի որ սեպտեմբեր ամիսն անկախության եւ անվտանգության ամիս է, որովհետեւ ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Նախարարության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության անկախությունները ձեռք են բերվել հենց այդ ամսին:

«Այս համաժողովի մեջ ընդգրկված խնդիրները բերում են նրան, որ մենք մտածելու ենք մեր Հայաստանի Հանրապետության ապագայի մասին: Կազմակերպվող այս միջոցառումը, գտնում եմ, որ արդյունավետ է, եւ այն արտահայտված է այն հայտարարության յոթ կետերով, որի մասին խոսել է տիկին Հակոբյանը»,-ասաց նա:

Նա հավելեց, որ 2014 թվականը Հայաստանի զինված ուժերի համար լարված տարի էր, եւ հայկական բանակը՝ ինչպես Արցախյան գոյամարտի ընթացքում, իր առջեւ դրված քննությունը նորից գերազանց հանձնեց. «Վերջին տարիներին հակառակորդի ղեկավարությունը, մանավանդ, բանակցային գործընթացի շրջանակներում փորձում է ուժի միջոցով լարվածություն ստեղծել: Այդ ամենը չստացվեց, որովհետեւ հայկական բանակը շարունակում է պապանել այն բարոյական հիմունքները, որոնք եղել են իր կազմավարության ակունքներում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930