Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարե՛ք զսա». Սոնիա Թաշչյանը ներկայացրեց 3 տեսակի հարիսա 

Սեպտեմբեր 21,2014 21:15

«Մի ճաշի պատմություն» խորագրով հանդիպումները շարունակվում են:

sonya2Բանաստեղծուհի, հեռուստահաղորդավար եւ ազգային ճաշատեսակների գիտակ Սոնիա Թաշչյանի հետ հերթական հանդիպումը՝ «Մի ճաշի պատմություն» խորագրով, կայացավ այսօր երեկոյան՝  Impresso Coffee Shop-ում: Տիկին Սոնիան  ներկայացրեց հարիսան, այլ անունով՝ քաշիկան,  որը տոնածիսական ճաշատեսակ է, պատրաստվել է մեծ կաթսաներով եւ նվիրված է եղել աստվածներին՝  որպես գոհաբանության արտահայտություն: 

Տիկին Սոնիան  ներկայացրեց հարիսայի երեք տեսակ՝ մսով, սպիտկուկով (սպիտակ բանջար) եւ ընկույզով, իսկ հարիսան նա նախապես պատրաստել էր շեֆ-խոհարար Լեւոն Ավագյանի հետ միասին: 

 Aravot.am-ի հետ զրույցում Սոնիա Թաշչյանը նշեց, որ սա տասներորդ հանդիպումն է, մի ամբողջ շարք էլ Սպենդիարյանի անվան տուն-թանգարանում է կազմակերպվել: Սկսել է Աստվածածնի տոնին ու հույս ունի, որ հանդիպումները կշարունակվեն, մանավանդ ինքը պատրաստակամ է ամբարած գիտելիքները ներկայացնել հանրությանը: 

Սոնիա Թաշչյանի հետ հանդիպումների ժամանակ ներկաները ե՛ւ  բաղադրատոմսեր են սովորում, ե՛ւ, հնարավորության դեպքում միասնաբար  պատրաստում ու համտեսում: 

Հավելենք, որ ըստ տիկին Սոնիայի,  Մուսալեռում պատրաստվում  է  հարիսայի ընկույզով տարբերակը, իսկ Եղեգնաձորում՝ սպիտկուկովը, որը նաեւ մարիամածամ են անվանում: Ինչ վերաբերվում է ապարանյան տարբերակին, այն ճակնդեղով է: Զանգեզուրում եւ Արցախում կորկոտն է՝ խոզի մսով, Մուսա լեռում՝ ճտապուրը, որը  ճտի փլավն է:  

Հարիսա բառն էլ, ըստ մեր զրուցակցի, ծագել է հարել բառից.  Խրիմյան Հայրիկը թոռնիկին պատմում է հարիսայի պատմությունը: Ասում է, երբ Գրիգոր Լուսավորիչը  Վիրապից դուրս գալով՝ Վաղարշապատում վաթսուն օր քարոզել է հեթանոս հայ ժողովրդին, ցանկություն է ունեցել աղքատների համար ճաշ պատրաստել:  Հազարավոր գյուղացիներ եզ ու ոչխար են մորթել, միսը լցրել կաթսաները՝ կորկոտի հետ, հաստաբազուկ երիտասարդներին էլ պատվիրել են՝ «Հարեք զսա»: Այստեղից էլ ճաշի անունը:

Քյաշքակ տարբերակն էլ տիկին Սոնյան այսպես է ստուգաբանում. «Կասկ անունով գարու տեսակ կա,  նախապես հարիսան սարքվել է կասկով, այստեղից էլ քյաշքակ, քեշքեկ անվանումը»: 
 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930