Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բորդյուժա. «ՀԱՊԿ-ն ադեկվատ է արձագանքում ՆԱՏՕ-ի գործողություններին»

Սեպտեմբեր 22,2014 20:22

Պատասխան քայլերը, ըստ Նիկոլայ Բորդյուժայի, կապահովեն կայունությունն ու անվտանգությունը:

«Ուկրաինայի տարածքում անցկացվող զորավարժությունները հրահրում են երկրում իրավիճակի սրումը»,- այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Նովոստի» միջազգային մամլո կենտրոնում հայտարարեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Մամլո ասուլիսին՝ տեսակամուրջի միջոցով մասնակցում էին նաեւ Երեւանի եւ Աստանայի լրագրողները:

Հարցին՝ եթե ՀԱՊԿ-ը խաղարարի դեր կատարի Ուկրաինայում, նշանակո՞ւմ է, որ մյուս երկրներն էլ  պիտի տրամադրեն զորամիավորումներ: Պարոն Բորդյուժան պատասխանեց, որ դա ոչինչ չի նշանակում, քանի որ նախ եւ առաջ նման որոշում պետք է ընդունել. «Ըստ համաձայնության, որը կա ՀԱՊԿ երկրների միջեւ, խաղարար ուժերը կարող են օգտագործվել ինչպես ՀԱՊԿ անդամ երկրներում, այնպես էլ նրանց սահմաններից դուրս, այդ թվում եւ նշված երկրում: Երբ այդպիսի որոշում ընդունվի, պարզ կդառնա ամբողջ խմբավորումը: Դժվար է ասել, թե ով կմասնակցի»:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ ՀԱՊԿ-ն ադեկվատ է արձագանքում ՆԱՏՕ-ի գործողություններին: Նա օրինակ բերեց Բելառուսում ռուսական ավիացիոն ռազմակայանի ստեղծումը, որը, ըստ նրա, պատասխան է Մերձբալթիկայում ԱՄՆ-ի զինված ուժերի տեղակայման փորձերին. «Իհարկե՛, կլինեն պատասխան որոշ քայլեր, որոնք կապահովեն մեր կայունությունն ու անվտանգությունը: Ուրիշ հարց է, թե որ տարածաշրջաններում պետք է անել այդ գործողությունները, ի՞նչ ուժերով, եւ ո՞ր երկրները պետք է մասնակցեն: Դա արդեն կախված է կոնկրետ խնդրից»:

Մամլո ասուլիսի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան խոսեց նաեւ  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Կիրգիզիայի անդամակցման մասին, նշելով, որ հայտնի փաստ է, որ տեղեկատվական միջավայրը օգտագործվում է բացասական ազդեցություն ունենալու համար. «Հեռու պետք չէ գնալ, մեր առջեւ է Ուկրաինայի օրինակը, պարզ է, թե ինչքան փող է ներդրվել այդ աշխատանքի համար: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ տեղեկատվական ռեսուրսները իրադրությունն ապակայունացնելու համար օգտագործելու փորձերն արդեն տեղի են ունենում: Դրանք բացարձակ իրական դեպքեր են, դրանք բացարձակ իրական գործողություններ են՝ ուղղված մեր երկրների կայունության դեմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930