Լրահոս
Օրվա լրահոսը

Արտադրամասի պետ. «Որտե՞ղ վաճառեմ գորգերը, Վերնիսաժո՞ւմ» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 22,2014 21:34

gorg23-ամյա երկվորյակ քույրեր Կարինեն և Լուսինեն արդեն 2 ամիս աշխատում են Հրազդանի գորգագործական արտադրամասում:  Այս արհեստը պատանիների համար գեղեցիկն արարելու, իսկ շատերի դեպքում՝ ապրուստի  միջոց է: Թեպետ աշխատավարձը չնչին է, սակայն բոլորը սիրով են աշխատում:

«Գորգագործությունը հիվանդություն է»,- բնորոշեց արտադրամասի պետ Իսահակ Մելքոնյանը
Նա մանրամասնեց, որ ձեռնարկությունը դժվարությամբ է պահպանվում գորգի շուկայում տիրող ճգնաժամի պատճառով: Վերջին 4 տարիներին արտադրամասը համագործակցում է հայ-ամերիկյան մի ընկերության հետ բացառիկ պայմանագրի շրջանակներում:

Գորգագործների աշխատավարձը գործարքային է: Այն հարցին, թե արդյոք ավելի ձեռնտու չի՞ լինի անձամբ ներկայացնել արտադրանքը տեղական  և միջազգային շուկաներում, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Որտե՞ղ վաճառեմ գորգերը, Վերնիսաժո՞ւմ: Տարեկան հազիվ մի գորգ կսպառվի կամ ոչ»: 

Վերջում մեր զրուցակիցը հավելեց, որ Հայաստանում, մուսուլմանական երկրների համեմատ, գորգագործությունը խթանելու պետական հոգածություն չի նկատվում:   

 


Անի Անտոնյան 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930