Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Հովիկ Աբրահամյանին ինչ ասում են՝ սուսիկ-փուսիկ անում է»

Սեպտեմբեր 23,2014 17:38

Հրանտ Մարգարյանն ասել էր, որ վարչապետի հրաժարական չեն պահանջի Եռյակի ուժերը, դրա համար էլ Սահմանադրական փոփոխություններն են թեմա դարձրել, որ քննադատեն իշխանություններին, որ իրենք վախենում են մի լավ բան պատահի, իշխանություններն ընդունեն: Այսօր Եռյակի փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Օրը կգա, բարին հետը: Իսկապես, հիմա վարչապետի հրաժարականը ով պահանջի, նա չի հասկանում, թե Հայաստանում ինչպիսի կառավարման համակարգ է: Ցավոք, այսօր մեկ անձի իշխանություն է եւ միշտ է այդպես եղել: Եթե ասում են՝ չենք պահանջի, ինչի՞ պահանջենք: Ո՞վ է այսօր վարչապետն ընդհանրապես: Վարչապետը ցույց է տալիս, որ իրեն ինչ ասում են, ինքը սուսիկ-փուսիկ անում է դա: Ինչի՞ պահանջես, մի հատ նոր սուսիկ-փուսիկ գործ անողի՞ բերեն նստացնեն: Մենք ասում ենք համակարգային փոփոխություն»:

Հարցին՝ Ձեր կարծիքով, ՀՅԴ-ի առաջարկը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունը կընդունի՞՝ նա պատասխանեց. «Մի կողմ եմ թողնում դավադրության տեսությունները, իշխանության կերպարին ծանոթ եմ ես էլ, իմ գործընկերներն էլ: Ես չեմ հավատում, որ կարող են լուրջ ընդառաջել իշխանությունները: Մեր առաջարկություններին էլ եք ծանոթ, վստահ եմ, որ չեն ընդունելու: Չեմ կարծում, որ իշխանությունները պատրաստ են հրաժարվել 33 տոկոս բոնուսից՝ մեծամասնական մանդատից, կարող են ապահովել բացահայտ հրապարակային վիճակ եւ ընդդիմությանը լրացուցիչ լծակներ կտան: Եթե իմ նշած մի քանի բանը իրականացնեն՝ իրենք կհրաժարվեն միանգամից իշխանությունից: Ես ուղղակի կասեմ, որ կմերժեն Դաշնակցությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Չէ, հա, լավ էլ մաֆիայի հովանավոր է, դրան էլ են ողջ ողջ թաղելու պատերազմի շեմին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930