Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը հանդիպել է Ալիևի հետ

Սեպտեմբեր 23,2014 17:46

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասյորի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ներկայիս վիճակին և հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ:

Երեկ մեկնարկած այցի շրջանակներում Բրասյորը Ադրբեջանի ղեկավարությունից բացի հանդիպումներ է ունենում նաև քաղաքական գործիչների, իրավապաշտպանների հետ: Այցի արդյունքները ԵԽԽՎ-ի նախագահը կամփոփի վաղը կայանալիք ասուլիսում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930