Լրահոս
Օրվա լրահոսը

Նստենք թախտին, սպասենք բախտին  

Սեպտեմբեր 23,2014 18:59

Մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում բարձրացած պտտահողմն  իսկական պատուհաս դարձավ գյուղացիների գլխին:  Մարզպետարանի կողմից փոխհատուցման չսպասելով՝ տուժածներն սկսել են տանիքի վերանորոգման աշխատանքները: «Հո այդպես չէի՞նք թողնելու», – ասացին Կոստանյանների ընտանիքում. վերջիններս արդեն 100 հազար դրամ են ծախսել թիթեղների և մասնագետի ծառայության դիմաց:

zovaber1

Գաբրիելյանների ընտանիքը ծանոթներից ու բարեկամներից 1 մլն դրամ տոկոսով գումար է վերցրել տանիքը հիմնովին վերանորոգելու համար: Տանտերը բողոքեց, որ բանկում իրեն վարկ չեն տրամադրում: Տանը ոչ ոք չի աշխատում, գյուղամթերքն էլ հազիվ իրենց է բավականացնում:

Խնդրի առնչությամբ խոսեցինք գյուղապետ Սամվել Եսայանի հետ: Նրա խոսքով՝ դեպքից անմիջապես հետո հաշվետվություն է ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարան: Այնտեղ ասել են, որ ամեն ինչ պարզ կլինի ՀՀ կառավարության հերթական նիստից հետո:

Ստույգ ժամկետներ ճշտելու նպատակով զանգահարեցինք մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներ, սակայն պատասխանատու անձանցից ոչ  մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Անի Անտոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930