Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկույթ. Թբիլիսիի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի փլուզման վերաբերյալ 

Սեպտեմբեր 23,2014 19:46


Ս. թ. սեպտեմբերի 19-ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը: 
Ս. թ. սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը՝ Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարության հետ այցելել է Սբ Մինաս եկեղեցի և տեղում ծանոթացել իրավիճակի հետ: Համատեղ քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի առաջիկայում Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կսկսեն հուշարձանի մաքրման աշխատանքները, կգնահատվի հուշարձանի կրած վնասի չափը, Վրաստանի մշակույթի նախարարությունը կկազմի հուշարձանի հետագա պահպանման և վերականգնման ծրագիր և կներկայացնի Վրաստանի կառավարություն՝ 2015 թ. հուշարձանի վերականգնման համար բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի hասարակայնության հետ կապերի բաժին

Լուսանկարը՝ Armenian-community.ge- ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930