Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ  Խաչիկյանը Սերոբ  Տեր-Պողոսյանի ունեցվածքին տիրելու իրենց ցանկության մասին. «Հեքիաթներ են, որեւէ  հիմք չկա »

Սեպտեմբեր 23,2014 19:53

Ակումբը եւ մշակույթի տունը 200 հազար դրամ պարտք ունեն:

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին (Լոռու մարզպետարանի ինտերնտետային կայքում նա որպես Հայկ Խաչիկյան է ներկայացված) հարցրինք, թե  հանգուցյալ Սերոբ-Տեր Պողոսյանին պատկանող ընկերությունները Ախթալա համայնքին պարտքեր ունե՞ն: Նա ասաց, որ Ախթալայի  մշակույթի  տունը եւ ակումբը  շուրջ 200 հազար դրամ պարտք ունեն:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պատկանելության վերաբերյալ նա հայտնեց, որ  այժմ կոմբինատը տնօրինում  են այլ անձինք, հավելելով՝ ինքը 99  տոկոսով տեղյակ է, որ կոմբինատը ներկայումս  պատկանում է «Ապառաժ» ՍՊԸ-ին: Հայկազ Խաչիկյանին հարց տվեցինք նաեւ մամուլում տարածված լուրերի վերաբերյալ, թե ինքն ու իր եղբայր Վազգեն Խաչիկյանը ցանկացել են տիրանալ Սերոբ Տեր-Պողոսյանի ունեցածքին:

«Հեքիաթներ են, որեւէ հիմք չկա»,-ասաց   Խաչիկյանը: Նա հայտնեց, որ Միքայել Արամյանցի առանձնատունը Սերոբ Տեր- Պողոսյանի կողմից  սեփականաշնորհելու   վերաբերյալ ինքը, համայնքի անունից,  դիմել է  դատախազություն, սակայն դատախազությունը դրանում անօրինականություն  չի հայտնաբերել: Քաղաքապետը հավելեց որ  մտադիր են դիմել կառավարություն առաջարկելով , որպեսզի  պատմամշակութային արժեք ներկայացնող  այդ առանձնատունը, որը  բարձիթողի վիճակում է գտնվում, սեփականատիրոջը նրա կատարած ծախսերը վճարելուց հետո, որպես պետական սեփականություն, հանրային գերակա շահ ճանաչվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկազ Խաչիկյանի լուսանկարը՝ Ախթալայի քաղաքապետարանի  ինտերնետային կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930