Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահին

Սեպտեմբեր 23,2014 20:13

Սեպտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախին։

Ողջունելով հյուրին՝ Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ֆրանսիացի օրենսդիրների՝ Արցախ հաճախակի դարձած այցերի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ոչ միայն նպաստում են Արցախի և Ֆրանսիայի միջև ավանդաբար ջերմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, այլ նաև կարևոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային գործընթացների շուրջ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930