Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամավանի դպրոցի 1-ին, 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ մեկական աշակերտ

Սեպտեմբեր 23,2014 22:17

Եվս  մեկ դասարան ունենալու համար ուսուցիչները խնդրել են  մարզպետին: 


 1970-ական թվականներին կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Այս ուսումնական տարում Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորում է  23 աշակերտ: Սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանի դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ  դպրոցում այս ուսումնական տարում 2-րդ դասարան չկա, 1-ին, 5-րդ եւ 7-րդ դասարաններում կա մեկական աշակերտ: Այժմ դպրոցում առկա  է ընդամենը 4 դասարան:  Օրերս Բարեկամավանի դպրոցի 4 ուսուցիչ՝ տնօրեն Աստղիկ Ազատյանի գլխավորությամբ եղել են Տավուշի մարզպետարանում, հանդիպել մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Նրանք մարզպետին են ներկայացրել դպրոցում  թվով 5-րդ դասարան ունենալու խնդիրը:  Մարզպետը խոստացել է հարցը  ներկայացնել կրթության եւ գիտության նախարարին, խնդրին  լուծում տալ: 

Ա. Ազատյանն ասաց, որ  տարբեր տարիքի երեխաներին դժվար է ընդգրկել եռակոմպլեկտ դասարաններում եւ նրանց համար բնականոն  ուսուցում կազմակերպել: Դա ավելի բարդ է անել  բարձր դասարանցիների  պարագայում:   Այդ երեխաները  սահմանային գնդակոծություններից ստրեսներ են ունեցել: Բարեկամավանում  մանկապարտեզ չկա, երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստացել: Գյուղում չի գործում մշակութային օջախ: Այս ամենը բարդացնում է   բարեկամավանցի  ուսուցիչների աշխատանքը, խանգարում ուսումնական գործընթացի արդյունավետությանը: 


Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930