Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյան. «Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն վերադառնա բանակցային սեղանին». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 24,2014 12:08

Հատված ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հարցազրույցից:

– Պարոն նախարար, պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս է ասել, որ ցանկանում է բանակցային գործընթացին ԼՂ-ի վերադարձը։ Սակայն, ինչպես երեւում է, այս հարցին տարբեր մակարդակներով հանդիպումների ընթացքում անդրադարձ չի լինում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, օրերս Երեւանում անդրադառնալով այս թեմային, բավական զուսպ է արտահայտվել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Մեր դիրքորոշումը, անկախ ցանկացած հայտարարություններից, մնում է նույնը՝ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման բանալին դա բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած բանակցային սկզբունքների քննարկումից, գաղափարների փոխանակումից, մինչեւ վերջնական բանակցային համաձայնության գալը եւ համաձայնությունների իրագործումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունն է։ Որքան շուտ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն վերադառնա բանակցային սեղանին, այդքան շուտ մենք կկարողանանք որոշակի դրական տեղաշարժեր արձանագրել։

– Իսկ վերադարձի համար նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

– Ես ոչ թե նախադրյալներ եմ տեսնում, այլ դրա պահանջն եմ տեսնում եւ կարծում եմ, որ այդ տեսակետը կիսում են բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են այս հիմնահարցի խաղաղ կարգավորմամբ։ Այսօրվա դրությամբ բոլորը միահամուռ այն կարծիքին են, որ հիմնական խոչընդոտը, այն ուժը, որը դեստրուկտիվ դեր է խաղում բանակցային գործընթացում, Ադրբեջանն է:

Թ. Հ.
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930