Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրօպերատոր.«Դուբայն ու Եգիպտոսը հնացել են հայերի համար, նոր էկզոտիկ երկրներ են ուզում» 

Սեպտեմբեր 24,2014 22:12

Հնդկաստանի դեսպանատունն ամեն ինչ անում է, որ տուրիստներին իրենց երկիր ուղարկեն:

Այսօր Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունն այդ երկրի զբոսաշրջության վերաբերյալ սեմինար էր կազմակերպել, որին մասնակցում էին զբոսաշրջային հայկական մի քանի տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ: 

Սեմինարի ընթացքում տեղական տուրօպերատորներին, կարելի է ասել, գայթակղում էին Հնդկաստանով, հնդիկները մանրամասն ու համոզիչ կերպով ներկայացրին, թե որքան հետաքրքրիր ու գրավիչ է Հնդկաստանը զբոսաշրջության համար, պատմեցին, թե առավելապես ինչը դուր կգա հայ զբոսաշրջիկին իրենց երկրում, ներկայացրին Հնդկաստանի տեսարժան վայրերն ու UNESCO-ի ցանկում ընդգրկված հուշարձանները, պատմեցին, թե ինչպես կարելի է ճանապարհորդել, ինչ փառատոններ են լինում, որոնց անպայման պետք է մասնակցել:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուինն ասաց, որ 2013 թվականին Հնդկաստան է այցելել 7 միլիոն զբոսաշրջիկ, ինչի շնորհիվ իրենց  երկրի տնտեսությունն ունեցել է 18.4 միլիարդ դոլարի եկամուտ:

Դեսպանը վստահեցրեց տուրօպերատորներին, որ վիզայի հետ կապված խնդիրներ չեն լինի. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դյուրինացվի վիզա ստանալը, այնպես որ, դիմեք մեզ»: 

Սեմինարին մասնակցում էր արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, նա հավաստիացրեց, որ ներկայումս մշակվում է նոր քաղաքականություն պետությունների միջեւ, որի համաձայն նոր հեշտացված  վիզային ռեժիմներ կլինեն, եւ Հայաստանից  Հնդկաստանի մուտքի արտոնագիրը կստանան հենց սահմանին: 

Մանրամասն` շուտով տեսանյութում:

Aravot.am-ի հետ զրույցում տուրօպերատորներից մեկի ներկայացուցիչն ասաց, որ հետաքրքրված են դեսպանատան առաջարկով: Մեր հարցին` արդյոք թա՞նկ  չէՀայաստանից դեպի Հնդկաստան ճանապարհորդելը, եւ արդյոք հայերի շրջանում դեպի Հնդկաստան մեկնելու պահանջարկ կա՞, մեր զրուցակիցն ասաց. «Հիմա հայերը նոր երկրներ են ուզում, էկզոտիկա են ուզում, Դուբայն ու Եգիպտոսն այլեւս հետաքրքիր չէ, հոգնել են: Թայլանդն ավելի թանկ է, ուստի հայերը կնախընտրեն Հնդկաստանը: Մի ժամանակ նորություն էր Շրի-Լանկան, տարիներ առաջ այդ երկիրն էր նորություն, եւ այդ երկիր զբոսաշրջիկ ուղարկելու առաջին փորձն էր, հիմա Հնդկաստանը դեպի Արեւելք նոր զբոսաշրջային առաջարկ է մեզ համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930