Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Մելքոնյան. «Մենք պատրաստ ենք Եվրամիության հետ խորացնել հարաբերությունները»

Սեպտեմբեր 26,2014 22:53

Ընդհանուր առեւտրաշրջանառության 1/3 մասը Հայաստանն իրականացնում է Եվրամիության հետ:

«Սա մի հնարավորություն է, որ առանց որոշակի ոլորտային կամ նեղ մասնագիտական ուղղվածության` հնարավորություն ստեղծվի խոսելու Եվրամիություն-Հայաստան օրակարգի վերաբերյալ»,- այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Եվրամիությունը Հայաստանում» ակումբի երրորդ միջոցառման ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նա իր խոսքում անդրադարձավ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությանը՝ նշելով, որ կան ոլորտներ, որտեղ հնարավոր է շարունակել սերտ հարաբերությունները Եվրամիության հետ. «Բազմիցս հայտարարվել է եւ ներկայումս կան որոշակի աշխատանքներ, որ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ խորացնել հարաբերությունները, եւ առաջիկա քննարկումների ընթացքում ձեւավորելու է այն օրակարգը, որը  հնարավորություն կտա արդեն շարունակել առաջ շարժվել: Այն ոլորտներում, որտեղ մենք հակասություն կամ խնդիր չենք ունենա՝ այլ դաշտում ստանձնված պարտավորությունների մասով, կշարունակենք հարաբերությունները»:

Նա հավելեց, որ Եվրամիությունը հանդիսանում է Հայաստանի արտաքին առեւտրի կարեւոր գործընկերներից մեկը: Ըստ նրա՝ ընդհանուր առեւտրաշրջանառության 1/3 մասը Հայաստանն իրականացնում է հենց Եվրամիության հետ, մյուս 1/3 մասը՝ ԱՊՀ երկրների հետ, իսկ մնացածը՝ այլ երկրների հետ. «Այդպիսի խոշոր առեւտրային չափաբաժին ունենալով հանդերձ՝ պետք է շատ կարեւորել հարաբերություններն այսօրվա դրությամբ, եւ բնականաբար, նաեւ այն, ինչ որ առնչվում է առեւտրային ռեժիմներին հնարավորինս պետք է պահպանել եւ առաջ շարժվել այս ուղղությամբ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930