Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի փոփոխություն, որևէ լուրջ բան էլ չի լինի. Սուրիկ Խաչատրյանը՝ եռյակի հանրահավաքների մասին. 1in.am

Սեպտեմբեր 29,2014 22:27

-Ընդդիմադիրները ձեր մարզում բավական սուր քննադատության ենթարկեցին ձեզ և ձեր նշանակումը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան և, առհասարակ, եռյակի սկսած հանրահավաքների շարքին, որի վերջնական նպատակը, ըստ հայտարարվածի, իշխանափոխությունն է:

-Դրանք ընդամենը կոչեր են: Ոչ մի փոփոխություն, որևէ լուրջ բան էլ չի լինի: Հավաքի մասնակիցների թիվը հուշեց, թե Սյունիքում ինչպես են վերաբերվում իրենց:

-Բայց իշխանությունները ջանք չէին խնայել մարդկանց հոսքը հանրահավաքին խոչընդոտելու համար: Ճանապարհներն էին փակվել:

-Բա ընդդիմությունը տենց պետք ա պատճառաբանի, ուրիշ ասելու բան չունի: Ինչ ասեն: Երբ մարդիկ իրենց չեն ընդունում, չեն հավաքվում՝ իրենք էլ տենց պետք ա ասեն: Բայց իրենց տարածքային ներկայացուցիչները տեսել են՝ արհեստական խոչընդոտ կա՞, թե՞ չէ: Ես ընդամենը 1 օր է՝ ինչ այստեղ եմ: Մեկ օրում ինչ կարող էի խոչընդոտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930