Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական մանևրներ. «Ժամանակ»

Սեպտեմբեր 30,2014 10:57

Կապանում ոչ իշխանական եռյակի հանրահավաքում ելույթ ունեցած ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ թեև ընտրություններ մոտ ապագայում չկան, սակայն դրանք կարելի է պարտադրել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասել է, որ արտահերթ ընտրություն պարտադրելու հարց օրակարգում չկա, սակայն տեսականում դա չի բացառվում:

Ընդհանրապես, տեսականում չի բացառվում ոչինչ, նույնիսկ այն, որ մինչև ընտրություններ պարտադրելը Սերժ Սարգսյանը գնա արտահերթ ընտրությունների: Վերջիվերջո, մի անգամ Սերժ Սարգսյանն առաջ անցավ ոչ իշխանական ուժերից և կառավարության հրաժարականի պահանջի հանրահավաքային, շուրջօրյա հանրահավաքային ներկայացումից առաջ կառավարությանը պաշտոնանկ արեց: Այնպես որ` «տեսականում չի բացառվում» արտահայտությունը քաղաքականության մեջ, ըստ էության, ոչինչ չասող, ոչ-ին հավասարազոր արտահայտություն է, որի նպատակը ընդամենը այն է, որ մեղմվի Վարդան Օսկանյանի կարծիքի հերքումը:

Նախկինում ԲՀԿ-ում Օսկանյանի կարծիքը հերքվում էր «դա նրա անձնական կարծիքն է» ձևակերպումով: Վարդան Օսկանյանը մշտապես հանդես էր գալիս ԲՀԿ-ի դիրքորոշումից առավել արմատական հայտարարություններով, և նրա հայտարարությունները բացատրվում էին «անձնական կարծիքով», ինչն իհարկե բավական ծիծաղելի իրավիճակ էր ստեղծում: Ներկայումս, ըստ երևույթին, որոշվել է այլ, առավել չեզոք տարբերակի կիրառումը՝ օրակարգում չկա, բայց տեսականում չի բացառվում:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930