Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր. «Ես ողջունում եմ թե՛ պառլամենտականը, թե՛ նախագահականը». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 30,2014 11:20

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ԱԺ ոչ իշխանական 3 ուժերի կազմակերպած հանրահավաքներին չի գնում, բայց դրա փոխարեն զբաղված է իր ընտրողների հետ հանդիպումներով։

– Ձեր խմբակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, խնդրում եմ ասեք, արդյո՞ք Դուք եւս դեմ եք այդ բարեփոխումներին։

– Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումները, այ, երբ կբերեն կներկայացնեն, այդ ժամանակ էլ խորը կուսումնասիրեմ եւ կասեմ կողմ եմ, թե դեմ։ Իսկ խմբակցության «դեմ»–ը որտեղի՞ց է երեւում։

– Իրենց հարցազրույցներում, ելույթներում, այս օրերին՝ նաեւ հանրահավաքային հարթակներից են Ձեր գործընկերները հայտարարում, որ դեմ են սահմանադրական բարեփոխումներին։ Փաստորեն՝ Դուք նաեւ դրանի՞ց տեղյակ չեք։

– Ես կոնկրետ փոփոխությունների մի փուլին եմ տեղյակ, այսինքն, որ պետք է պառլամենտական հայեցակարգ լինի։ Պառլամենտական, թե նախագահական՝ ես էլ ասում եմ, նայած, թե որ կողմից կնայես։ Ես ողջունում եմ թե՛ պառլամենտականը, թե՛ նախագահականը, պարզապես պետք է փաթեթը բերվի, որպեսզի ես ասեմ։ Ես նաեւ իրավաբան եմ, ինձ շատ հետաքրքիր կլիներ այն ուսումնասիրել։ Եթե հիմքերն այնպես լինի, որ պառլամենտականն ավելի լավ կլինի մեր երկրի համար, ՀՀ-ի ապագայի համար, ապա ես կողմ կլինեմ պառլամենտականին։ Ես էլի եմ կրկնում՝ ոչ թե կողմ եմ կամ դեմ եմ, այլ ուզում եմ այն ամբողջությամբ տեսնել, օդի մեջ չեմ ուզում խոսել, ես ուզում եմ աշխատել թղթի հետ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930