Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի Գետք գյուղում կինը դանակի կոթով վնասել է ամուսնու գլուխը

Սեպտեմբեր 30,2014 11:27

Ինչպես Aravot.am-ին տեղեկացնում են Գետք գյուղից, երեկ ժամը 17.00-18.00-ի սահմաններում այս գյուղում բնակվող մի երիտասարդ ընտանիքում թեժ վիճաբանություն է ծավալվել, որն ավարտվել է շտապօգնության և ոստիկանների միջամտությամբ:

1980 թվականին ծնված Ֆլորան ու նրա 35-36-ամյա ամուսինը` Մնացականը, որն, ըստ որոշ տեղեկությունների, հարբած վիճակում է գտնվել, վիճաբանել են: Ամուսինը փորձել է խեղդել կնոջը, վերջինս էլ ինքնապաշտպանվելով` դանակի կոթով խփել է ամուսնու գլխին: Գյուղացիների ասելով, հարևանները վիճաբանությանը չեն միջամտել, սակայն գյուղապետը շտապօգնություն է կանչել, որն էլ իր հերթին դեպքի մասին զեկուցել ոստիկանությանը: Գյուղացիների ասելով, Մնացականը Ֆլորայի երկրորդ ամուսինն է, նա ունի երկու երեխաներ, որոնցից մեկը երկրորդ ամուսնուց է: Կինը չի աշխատում, ամուսինն էլ Արմավիրում անասուններ է պահում, որի համար նրան ամսեկան 40 հազար դրամ են վճարում:

Նրանք Գյումրից են, բնակություն են հաստատել Գետքում, տուն են գնել,սակայն այն չեն կարողացել օրինականացել, որովհետև տանտերը մահացել է:
Նշենք, որ Մնացականին Գյումրու բժշկական կենտրոն չեն տեղափոխել. ամենայն հավանականությամբ դրա կարիքը չի զգացվել: Այս գործը քննվում է իրավապահների կողմից:

Հիշեցնենք` Գետքն այն գյուղն է, որտեղ սպանել էին Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930