Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան տնտեսական աճը ցածր է 3,5 տոկոսից. ԱՄՀ

Սեպտեմբեր 30,2014 17:50

«Տնտեսական աճը սպասվածից ավելի ցածր է. կանխատեսում էինք, որ կլինի 3.5 տոկոս, սակայն այն մոտ մեկ տոկոսային կետով ավելի ցածր կլինի՝ շուրջ 2,5 տոկոս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ քննարկելով առաջին ամփոփիչ ստուգումը,- «Սա բացատրվում է ներքին և արտաքին գործոններով: Արտաքին գործոններից պետք է հիշել, տարածաշրջանային միջավայրի բարդացած վիճակը՝ Ուկրաինայի իրավիճակից ու Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումից հետո, որը սկսում է ազդել Հայաստանից արտահանումների և Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ցուցանիշների վրա: Նայելով ներքին իրավիճակին տեսնում ենք, որ կառավարությունը շարունակում է գերակատարել պետական բյուջեով նախատեսված ծախսերը և այդ գերակատարումը նաև իր հետքն է թողնում տնտեսական աճի ցուցանիշներում»:

Հորթոնը նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումներն ու միջազգային գործոնները առաջացնում են անորոշություն, որն ազդում է մասնավոր հատվածի վրա: Անորոշության պատճառներն են աշխարհաքաղաքական իրավիճակը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված անորոշությունը:
«Իշխանությունների հետ քննարկեցինք 2015 թվականի բյուջեի նախագիծը: Մենք տեսանք կառավարության նախատեսածի համեմատ ավելի շատ կապիտալ ծախսեր կատարելու հաշվին բյուջեի պակասորդը մեծացնելու հնարավորություն: 2015 թվականին չենք ակնկալում վարկային եկամուտների հավաքագրման մեծ աճ, և ես առաջարկել եմ վարկային խթաններ՝ բավական նեղ ու հասցեական տեսքով»,- ասաց Մարկ Հորթոնը:
Չնայած այս ամենին, առաքելության ղեկավարը ԵՏՄ ծրագրով կատարողականը, ընդհանուր առմամբ, համարեց գոհացուցիչ՝ նշելով, որ բյուջեի պակասորդի թիրախի կատարումը տեղի է ունեցել գերակատարվող ծախսերի արդյունքում:

Խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հնարավոր տարբերակին, Հորթոնը նշեց, որ չի կարծում, որ աշխատանքի կտրուկ փոփոխություն կլինի. կպահպանվեն բարիդրացիական հարաբերությունները, որոնք եղել են քսան տարվա ընթացքում՝ քաղաքական, տնտեսական փոփոխությունների տարբեր շրջափուլերում: Կան սպասելիքներ, որ մաքսային միջոցների ընդհանուր պաշարից Հայաստանը մեկ կամ ավել տոկոս կստանա ԱՄՀ-ն նաև նախատեսում է նաև երկրորդ տրանշը տրամադրել Հայաստանին: Առաջին տրանշը կազմել է 17 միլիոն դոլար:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930