Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը զորակցում է սյունեցիներին. «Չհուսահատվե՛ք, Հայաստանն ազատագրելու ենք լիսկայական բանդաներից»

Սեպտեմբեր 30,2014 17:56

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձավ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Նա նշեց, որ մի շարք բացահայտումներ են արվում պետական չինովնիկների խախտումների, «ատկատների» մասին, բայց բացահայտումները մնում են հաշվետվության մակարդակում եւ ոչ ավելի. «Բացահայտումների վերաբերյալ ասում են՝ դատախազությունը գործ է հարուցել»: Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, այդ բացահայտումները միայն օգտագործվում են՝ տարբեր տրամաչափի չինովնիկների «ատկատների» մասին տեղեկություն հավաքելու ու կոմպրոմատներ կազմելու նպատակով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում. «Սուրիկ Խաչատրյանը քրեական պատասխանատվության չենթարկվեց, որովհետեւ ասացին, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել: Գեւորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն, կոծկել է Ավետիք Բուդաղյանի սպանության փաստը: Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն քնած չի եղել, այլ պատուհանից կանչել է Ավետիք Բուդաղյանին եւ երբ նա կանչին արձագանքելով ետ է գնացել՝ սառնասրտորեն սպանել է նրան: Այդ մասին գիտեն գրեթե բոլորը: Սուրիկ Խաչատրյանին նշանակելը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք ՀՀ պետականության, նրա Սահմանադրության եւ իրավակարգի նկատմամբ: Իսկ նորանշանակ մարզպետի՝ հյուսիսկորեական ոճով բեմադրված արարողությունը Սյունիքի սահմանագլխին աղավաղում է հայ ժողովրդի կերպարը, վիրավորում նրա պատիվն ու արժանապատվությունը, որովհետեւ մեր ժողովրդին ի ցույց է դնում անպատեհ լույսի ներքո: Մենք գիտենք, Հայաստանը գիտի, որ Սյունիքի ժողովուրդը հպարտ է եւ արժանապատիվ, պարզապես պատանդ է պահվում հանցավոր մի խմբավորման ձեռքին: Այդ խմբավորման բեմադրած ամոթալի տեսարանները չեն փոխել, չեն փոխելու մեր սերն ու ակնածանքը Սյունիքի հերոս ժողովրդի նկատմամբ:

Որպես ՀՀ քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր, որպես նախկին քաղբանտարկյալ, այս հայտարարությամբ ցանկանում եմ զորակցություն հայտնել ու գոտեպնդման խոսքեր հղել Սյունիքի ժողովրդին: Չհուսահատվե՛ք, մենք միասին Հայաստանն ազատագրելու ենք լիսկայական բանդաներից եւ մեր երեխաներն ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930