Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային տոմսեր՝ մշակութային միջոցառումների համար

Սեպտեմբեր 30,2014 21:21

«Beeline»-ի և «Դինամիկա թեսթինգ սենթր»-ի աջակցությամբ արդեն գործում է www.cult.am մշակութային միասնական համակարգը, որի կատալոգային վեբ-աֆիշայում զետեղվում են Երևանում տեղի ունեցող մշակութային գրեթե բոլոր միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ, որոնք պարբերաբար թարմացվում են:

Համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն տեղյակ լինել Երևանում կազմակերպվող մշակութային միջոցառումներից՝ համերգ, թատրոն, կինո և այլն, այլև թույլ է տալիս ձեռք բերել դրանց տոմսերը էլեկտրոնային եղանակով. «Էլեկտրոնային տոմսերի վաճառքի համակարգը թույլ է տալիս ձեռք բերել նախընտրելի տեղերի ընտրությամբ կոնկրետ միջոցառման տոմսեր և վճարել դրանց համար առցանց՝ ArCa, iDram վճարային համակարգերով կամ VISA, MasterCard պլաստիկ քարտերով: Վճարումն իրականացնելուց հետո պատվիրատուն ստանում է էլեկտրոնային նամակ և գաղտնաբառ: Պատվիրատուն կարող է տպել էլեկտրոնային տոմսը կամ ներկայացնել գաղտնաբառը բջջային հեռախոսով»,- այսօր «Մարիոթ» հյուրանոցում, ներկայացնելով նոր նախագիծը, ասաց «Դինամիկա թեսթինգ սենթր» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը:

«Beeline»-ը առաջին հերթին տեխնոլոգիական ընկերություն է, և մենք ուրախ ենք, որ կարողանում ենք համատեղել տեխնոլոգիաներն ու մեր սոցիալական ծրագրերը: Այս նախագիծը կարևոր է ոչ միայն նրանով, որ օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը, այլև շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված բաղադրիչով (նկատի ունեմ թղթային տոմսերից հրաժարվելը)»,- ասաց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930