Մարզպետները հողերը հաշվառել են

Մարզպետները հողերը հաշվառել են

Հատուկ պահպանվող տարածքների հողերն ունեն 331,7 հազար հեկտար մակերես:

Մարզպետերն ու գյուղապետերը հաշվառել են մեր երկրի հողատարածքները եւ պարզել, որ ընդհանուր առմամբ դրանց մակերեսը կազմել է 2974, 3  հազար հեկտար: Այս մասին, հինգշաբթի օրը, կառավարությանը կտեղեկացնի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը` վկայակոչելով հողայինօրենսգրքի այն պահանջը, ըստ որի, հողամասերը ենթակա են պետական հաշվառման` անկախ սեփականության ձեւից:

2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմել է 2049, 4 հազար հեկտար, այդ թվում՝ վարելահողերինը` 447,5 հազար հեկտար, խոտհարքներինը` 121,7  հազար հեկտար, արոտներինը`1054,2 հազար հեկտար: Բնակավայրերի հողերի մակերեսը կազմում է 151.8  հազար հեկտար,  արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերը` 36,4  հեկտար: էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերն ունեն 12,6  հազար հեկտար մակերես: Համայնքային հողերը կազմում են 1036,5 հազար հեկտար, պետական հողատարածքները` 1370,5  հազար հեկտար: Oտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների տարածքը կազմում է 0,7 հազար հեկտար, պահուստային հողերը մնացել են 0,6 հազար հեկտար, հատուկ պահպանվող տարածքների հողերը` 331,7  հազար հեկտար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք