Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր  Ալեքսանյանին ավտոմեքենա, Արսեն Ջուլֆալակյանին էլ տուն կառուցելու համար գումար  հատկացրեցին (տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2014 23:06

gyumru avaganiԳյումրու ավագանու այսօրվա նիստը առանձնացավ  իր  առատ դրամահատկացումներով: Ավագանին գումար տրամադրեց քաղաքի օրը  մեծ շուքով նշելու, եզդիների ազգային  միությանը օգնելու, գյումրեցի 1911 և 1914 թվականներին  ծնված երկու տարեց տղամարդկանց  50 հազարականներ հատկացնելու համար:

Քաղաքի բյուջեից կատարված դրամահատկացումներից  Գյումրու քաղաքապետը հատկապես առանձնացրեց   հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Արսեն Ջուլֆալակյանին գումար հատկացնելու փաստը: «Տեսեք փող ենք դուրս տալիս, բայց մեծ ուրախությամբ »,-ասաց Սամվել Բալասանյանը:

Ավագանին միաձայն Արթուր Ալեքսանյանին   ավտոմեքենա գնելու համար գումար հատկացրեց, իսկ Արսեն Ջուլֆալակյանին` Գյումրիում  հողատարածք ձեռք բերելու գումար: Քաղաքապետարանի սպորտի բաժնի պետը պատճառաբանեց, որ Ջուլֆալակյանների հայրական տունը անմխիթար վիճակում է, «Կումայր»-ի արգելոց-թանգարանի մեջ է, այն վերանորոգել հնարավոր չէ: Ավագանու անդամներից մեկը նստած տեղից ասաց. «Թող  մեկ-մեկ տելեվիզորով ասի, որ գյումրեցի է»:

Սամվել Բալասանյանը անմիջապես հակադարձեց ավագանու անդամին,ասելով, որ Արսեն Ջուլֆալակյանը հեռուստաեթերով ոչ միայն ասել է, որ ինքը գյումրեցի է,  այլ պարծեցել է իր գյումրեցի լինելով: Քաղաքապետն ասաց, որ հողատարածք ձեռք բերելու համար գումար են հատկացնում , որպեսզի աշխարհի չեմպիոնը մի գեղեցիկ տուն կառուցի Գյումրիում, ինչպես որ խոստացել է իրեն:  «Բերենք Արսեն Ջուլֆալակյանին Գյումրի»-, ասաց Գյումրու քաղաքապետը:

Մանրամասները`  տեսանյութերում:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930