Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի հաջորդ նիստը` Երեւանում 

Սեպտեմբեր 30,2014 23:15

Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստը տեղի կունենա 2015 թվականի ապրիլին, Երեւանում: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանն, որն այս օրերին Վարշավայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի  Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ խորհրդարանական վեհաժողովին: 

Երեւանում կայանալիք նիստին կմասնակցեն շուրջ 40 եվրոպական երկրների խորհրդարանների Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարներ: Տիկին Եսայանը շատ կարեւորում է այդ պայմանավորվածությունը, քանզի, կարծում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին որքան շատ բարեկամներ, արտասահմանյան գործիչներ լինեն Հայաստանում, մենք առավել մեծ հնարավորություն կունենանք աշխարհին ներկայացնել Ցեղասպանության պատմությունը, ծանոթացնել ԼՂՀ կոնֆլիկտի ծագումանաբանությանն ու կարգավորման իրական գործընթացին: 

ԵԽԽՎ ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ վեհաժողովի աշխատանքների մանրամասներին տիկին Եսայանը կանրադառնա արդեն Երեւանում, հոկտեմբերի 2-ին հրավիրվելիք մամուլի ասուլիսում:   

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930