Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տոնը  կախված կլինի  եղանակից

Սեպտեմբեր 30,2014 23:40

Ինչպես  օրեր առաջ հայտարարվել էր, հոկտեմբերի  5-ին մեծ շուքով նշվելու էր Գյումրու օրը:

Այս տոնակատարությունը քաղաքի բյուջեի վրա նստելու է  մոտ  17 միլիոն դրամ, որից, ասենք, մոտ 1,5 միլիոնը հատկացվելու է  մենակատարներին, մոտ 10 միլիոնը սարքավորումների վարձակալության , մոտ 5 միլիոնը `  ծառայությունների մատուցման  համար  և այլն…

Ու չնայած շատերը լրջորեն պատրաստվում են այս տոնին, այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ այն նախանշված օրը չի տոնվի: Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետն ու քաղաքապետարանի պաշտոնյաները  լրջորեն ուսումնասիրել են եղանակի տեսությունը, եւ ցանկանում են քաղաքի տոնը  նշել արևոտ ու պայծառ մի օր: Իսկ թե երբ է այդ արևոտ օրը գալու, բնականաբար անհայտ է: Այդ պատճառով այսօր Գյումրու օր տոնակատարությունը ավագանին հետաձգեց անորոշ ժամանակով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930