Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Ա, կառավարությունը մեր կառավարությունն ա, ո՞նց ընդդիմանանք» (տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2014 13:17

«Պարոն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քվեարկեք: Արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Ես զգում եմ, սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ի՞նչ եք քննարկելու այդքան: Բերեք ոնց կա, ըտենց թողնենք, մարդիկ գնան աշխատեն: Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք տենամ ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տեսնում եմ՝ սաղիս մտքին կա, սաղդ ուզում եք էս գործն անել, բայց չեք ուզում՝ քննարկենք: Բերեք սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը՝ պրծցնենք: Հլա մի 10 օր էլ պիտի քննարկենք, մի 10 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք են ժողովուրդը, բերեք տղամարդավարի քվեարկենք»,- ԱԺ լիագումար նիստում ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի ելույթը նաեւ լրագրողների մոտ տարակուսանք առաջացրեց:

Արդեն խորհրդարանի միջանցքում, պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ դեմ է արտահայտվում իշխանության կարծիքին, գեներալը պատասխանեց. «Ես իշխանություն, ընդդիմություն չգիտեմ, ես ժողովրդի հըմար եմ ասում»:

Ապա լրագրողները փորձեցին պարզել, թե ի՞նչ մտահոգություններ ունի Սամվել Ալեքսանյանը: Վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանել: Սեյրան Սարոյանն էլ դիմելով Ալեքսանյանին`ասաց. «Դե պատասխանի հարցերին: Հենց ինքը մտահոգություններ ունի, ինքն առեւտրական»:

Մեկ այլ պատգամավոր, Մհեր Սեդրակյանն էլ նկատի ունենալով «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված փաստաթղթերով աշխատելու դրույթը`ասաց. «Մենակ մեզանով չի, դա կառավարության որոշումն ա եղել»: Լրագրողներն առաջարկեցին, որ պատգամավորներն ընդդիմանան կառավարության որոշմանը: Սեյրան Սարոյանը բարկացավ. «Ա, կառավարությունը մեր կառավարությունն ա, ո՞նց ընդդիմանանք»:

Դիտարկմանը` խոսո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանի հետ, ասաց. «Խոսըմ ենք, քննարկում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031