Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում 7-ամյա տղայի վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին Կապանում

Հոկտեմբեր 01,2014 13:43

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքաթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրեյ Ա.-ին վրաերթի է ենթարկել «Սայփա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989 թ. ծնված Սաջադ Փ.-ն, որը նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան քաղաքում հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին ու ներկայացվել քննչական բաժանմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031