Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին

Հոկտեմբեր 01,2014 18:00

Այս տարի առաջին անգամ անցկացվող «Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում տարեցների միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են բոլոր տարեցներին և Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու առողջություն մաղթելով՝ հանձնել նվերներ:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում: Ծրագրում ընդգրկված մեկ դարը բոլորած քաղաքացիների թվում են նաև Ցեղասպանությունը վերապրածները:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության և հոգատարության համար՝ տարեցները, նրանց զավակներն ու հարազատները նկատել են, որ թեև ենթադրել անգամ չէին կարող նման անակնկալ, նվերներն իսկապես խիստ անհրաժեշտ են և, մասնավորապես, էլեկտրատեխնիկան էապես կթեթևացնի իրենց առօրյա կենցաղային հոգսերը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031