Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ սամբիստները կմեկնեն Սեուլ՝ սամբոյի աշխարհի առաջնության

Հոկտեմբեր 01,2014 18:45

 

 

Հոկտեմբերի 8-ից 12-ը Հարավային Կորեայում կկայանա սամբոյի աշխարհի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն մարզիկները:

Հայաստանը կներկայացնի 10 մարզիկ. Լենդրուշ Զատիկյան/ 48կգ/,  Գրիգոր Մխիթարյան/52կգ/, Դավիթ Խաչատրյան/52կգ/, Էռնեստ Հայրապետյան/ 60կգ/, Սերգեյ Կարապետյան/68կգ/, Նաիրի Կարապետյան/81կգ/,  Դավիթ Նալբանդյան/82կգ/, Գրիգոր Սահակյան /87կգ/,Սեյրան Սահակյան /90կգ/,  և Դիանա Հովհաննիսյան/48կգ/:

Սեուլ կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Վերջինս, sambo.am-ի հարցին՝ ակնկալիքների մասին, պատասխանեց.

«Սպասումներ, իհարկե, ունենք: Մեդալնե՞ր, իհարկե, կլինեն: Չեմ ուզում որևէ մեկին հատուկ առանձնացնել, բայց չմոռանանք, որ մեր հավաքականում ընդգրկված են այս տարվա Եվրոպայի չեմպիոններ Լենդրուշ Զատիկյանն ու Գրիգոր Մխիթարյանը, նաև Եվրոպայի արծաթե մեդալակիրներ ու Հայաստանի առաջնության հաղթողներ: Ի դեպ, Գրիգոր Մխիթարյանը, որ քանիցս դարձել է Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն և մրցանակակիր Սեյրան Սահակյանը այժմ ծառայում են հայոց բանակում և ուրախալի է, որ բանակի ղեկավարությունը, ինչպես և միշտ, ընդառաջել է մեզ՝ թույլատրելով զինծառայող-մարզիկների մասնակցությունը: Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ նոյեմբերին կկայանա աշխարհի մեծահասակների առաջնությունը և հավաքականում ընդգրկել ենք զինծառայող Էդիկ Պետրոսյանին, ումից նույնպես սպասումները մեծ են: Ու եթե խոսք գնաց Ճապոնիայում անցկացվելիք աշխարհի առաջնության մասին, կանխելով Ձեր հարցը, ավելացնեմ՝ ակնկալիքներ ունենք մեր փորձառու մարզիկներից. աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Եվրոպայի ու Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյան և այլն: Մի խոսքով, սպասեք՝ մեդալներ լինելու են»:

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031