Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ քառյակին. «Ի՞նչ, երկրորդ Մարտի 1 եք ուզո՞ւմ այս երկրում ունենալ, ձեր ցանկությունն ի՞նչ է»

Հոկտեմբեր 01,2014 19:01

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ-ում պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցին՝ նաեւ խոսք ուղղեց քառյակին ու կոչ արեց կառավարության հետ համագործակցել. «Մենք բազմաթիվ փաթեթներ ենք բերում ԱԺ, որը սատարում է, թեթեւացնում է բեռը, բիզնեսի, տնտեսության զարգացմանն է նպաստում: Հրավիրում ենք, զանգ ենք տալիս ԱԺ նախագահին, առաջարկում ենք, որ ֆրակցիաների հետ հանդիպենք, մեր փաթեթը ներկայացնենք մինչեւ ԱԺ բերելը, եթե պետք է՝ մենք գանք ԱԺ, եթե պետք է՝ կառավարությունում լինի: ԱԺ նախագահն ասում է, որ իրենք ցանկություն չունեն: Բա ձեր ցանկությունն ի՞նչ է, ի՞նչ եք դուք ուզում, որ այս երկրում իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի: Ի՞նչ եք ուզում: Ի՞նչ, երկրորդ Մարտի 1 եք ուզո՞ւմ այս երկրում ունենալ, ձեր ցանկությունն ի՞նչ է: Մենք ձեզանից չենք խուսափում, առաջարկում ենք ձեզ համատեղ աշխատանք, ասում ենք՝ երբ կլինեն հարցեր, որ մենք սխալ կլինենք, ներողություն կխնդրենք: Մեր նպատակը դա է: Բայց ձեր նպատակը անհասկանալի է: Գոնե ինձ համար անհասկանալի է, թե դուք ինչ եք ուզում»:

Նա ասաց, որ քառյակը խոսում է արտագաղթից, սոցիալական խնդիրներից, աղքատությունից. «Բա մենք պիտի աշխատենք չէ՞, եկեք միասին աշխատենք, որ դա չլինի: Նոր գաղափարներ դուք կարող է տաք, կարող է մեկ ամսում կառավարեք՝ այս երկիրն ուղղեք, դզեք, տնտեսությունը զարգացնեք: Ես առաջարկում եմ այդ կախարդական փայտիկը փոխանցեք մեզ, այս երկիրը տանենք առաջ: Մեր ցանկությունը դա է: Մենք ուզում ենք մեր կառավարությունով աշխատանք կատարենք: Ուզում եմ խնդրել, հորդորել բոլոր քաղաքական ուժերին, որ մեզ աջակցեք՝ այդ խնդրին տանք լուծում, որ մեր միասնական որոշումների արդյունքում ունենանք հաջողություն: Դա է մեր նպատակը: Մենք թշնամի ման չենք գալիս ոչ մի տեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Առավոտի հովիկները…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031