Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեմենտ տեղափոխող բեռնատարը բախվել է «Երեւան-Երասխավան» ուղեւորագնացքին

Հոկտեմբեր 01,2014 22:15

Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայում արտակարգ դեպք է գրանցվել:

Ժամեր առաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Երեւան-Երասխավան» ուղեւորագնացքը նշված բնակավայրի կայանատեղիից շարժվելուց անմիջապես  հետո բախվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարի:  Այս մասին Aravot.am-ին պատմեցին դեպքի ականատեսները:

Ըստ նրանց՝ բախման հետեւանքով երեք վագոնանոց ուղեւորագնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից, հարվածել իրեն սնուցող հոսանքի սյունին եւ խափանվել:  Արագ դեպքի վայր են հասել տեղի բնակիչները, գնացքը հոսանքազրկվել է, գնացքում մնացած ուղեւորները ՝ մոտ տասը հոգի, բնակիչների օգնությամբ դուրս են բերվել վագոններից: Բարեբախտաբար բախման հետեւանքով որեւէ ուղեւոր կամ գնացքի աշխատակից վնասվածք չի կրել, միայն բոլորը փոքր –ինչ վախեցել էին:

Դեպքի ականատեսները Aravot.am-ին նաեւ պատմեցին, որ գնացքին հարվածող բեռնատարի վարորդը նույնպես բախումից չէր տուժել: Նա ներկաներին ասել էր, որ ուշ է նկատել  գնացքը, փորձել է արգելակել, սակայն չի հասցրել:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031