Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը  դրես-կոդ  է սահմանել քաղաքապետարան ելումուտ անող գյումրեցիների համար

Հոկտեմբեր 01,2014 22:44

Դեռևս երկու ամիս առաջ Գյումրիում լուրեր պտտվեցին այն մասին, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահներն ավագանու անդամներից մեկին` Վահան Հունանյանին  չեն թույլատրել բարձրանալ վերև, վիճաբանել են նրա հետ ու ծեծել են: Իսկ պատճառը եղել է  ավագանու անդամի՝ սպորտային հագուստով քաղաքապետարան ներկայանալը: Aravot.am-ն անդրադարձավ այս թեմային: Գյումրու քաղաքապետը ձևացրեց, որ տեղյակ չէ նման միջադեպից, իսկ ինքը՝ ավագանու անդամը կտրականապես հերքեց` նշելով, որ իր հետ նման  դեպք տեղի չի ունեցել, Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժինն էլ մերժեց քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով:

Սակայն այս դեպքից հետո Գյումրու քաղաքապետարանի մուտքի դռանը  հայտնվել է հայտարարություն, որով սպորտային համազգեստով մարդկանց մուտքը քաղաքապետարան խստիվ արգելվում է: Այդ նախազգուշացմամբ հայտարարություն է փակցվել երկու տեղ՝ մեկը քաղաքապետարանի շենք մտնելիս,  մյուսը կառույցի ներսում` անցակետում:

Մի կողմից՝ Գյումրու քաղաքապետին  կարելի է  հասկանալ՝ տարրական հարգանք է պահանջում  իր ու նաև մյուս պետական աշխատողների նկատմամբ, ինչպես ժամանակին Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն էր գյուղապետերից պահանջում մարզպետարան փողկապներով ներկայանալ: Սակայն մյուս կողմից պարզ չէ՝ ինչպե՞ս կարող է Գյումրու քաղաքապետը դրեսկոդ սահմանել  շարքային գյումրեցիների  համար. չէ՞ որ քաղաքապետարանի շենք ոչ միայն ավագանու անդամներ են մտնում, այլեւ ցանկացած գյումրեցի, հատկապես՝ բողոքներ ունեցողները, երբեմն նաեւ՝ ցնցոտիավոր մարդիկ, որոնց համար կոստյումը ուղղակի երազանք է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. TIGRAN says:

    Սա մարու իրավունքների խախտում է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031