Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում բախվել են Mercedes-ները. տուժածների մեջ է ճանաչված հեռուստատեսային մարզական մեկնաբանը. shamshyan.com

Հոկտեմբեր 02,2014 10:53

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, թիվ 5 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևան քաղաքի Գրիբոյեդովի 11 շենքի բնակիչ, 65-ամյա Սլավա Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 11 ԼՏ 333 համարանիշի և Սևակ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 34 ՕA 443 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են մեքենաների գազի արտահոսքը:

Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 Շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն է ցուցաբերել հայտնի հեռուստատեսային  մարզական մեկնաբան Ս. Սարգսյանին:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031