Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակի երկընտրանքը. «168 ժամ»

Հոկտեմբեր 02,2014 11:16

Երեկ հրապարակվել է կառավարության պատասխանը՝ ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 պահանջների կատարման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերից քառյակն այս տարվա հունիսին հրապարակելով այդ 12 պահանջները՝ դրանք կատարելու համար վերջնաժամկետ էր սահմանել սեպտեմբերի 30-ը՝ այդպես էլ չնշելով, թե ինչ է պատրաստվում անել, եթե կառավարությունը չկատարի դրանք: Եվ ահա երեկ կառավարությունը երկարաշունչ հրապարակմամբ պատասխանել է՝ ոչ մի պահանջ էլ չի կատարելու, եթե դրանք չեն բխում կառավարության ծրագրից: Կառավարության պատասխանի մանրամասներին անդրադառնալը նույնքան անիմաստ է, որքան ոչ իշխանական քառյակի պահանջների առանձին կետերին:

Կառավարության պատասխանն ընդամենը այն բանի ֆորմալ արձանագրումն է, ինչն առանց այն էլ պարզ էր նույն հունիս ամսին: Պարզ էր բոլորին, բացի քառյակի ներկայացուցիչներից, որոնք չորս ամիս ծախսեցին հասարակությանը համոզելու համար, թե իրենց ճնշման տակ իրենց իսկ ջանքերով ձևավորված կառավարությունը կկատարի իրենց պահանջները: Ի սկզբանե ակնհայտ էր, որ այդ պահանջների շարադրանքն ընդամենը արհեստական, կեղծ օրակարգ էր քառյակի համար՝ այդ ձևաչափը պահպանելու և թեժ աշուն խոստանալու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031