Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. «Բոլորն էլ գիտեն՝ ոնց եմ աշխատել ու նույն կերպ էլ աշխատելու եմ». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 02,2014 11:30

Հատված «Ժողովուրդ»-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցազրույցից:

– ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Դուք եք անձամբ սպանել Ավետիք Բուդաղյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստը։ Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին։

– Նիկոլ Փաշինյանը քննի՞չ է, ոստիկա՞ն է, դատախա՞զ է, փորձագե՞տ է, ինչ է, դա եմ ուզում հասկանամ, այդ անհեթեթությունը ինչի՞ց է նա եզրակացրել։

– Պատգամավորն ունի հիմնավորումներ։ Նա նշել է, որ տեսագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ Դուք սպանության ժամանակ ոչ միայն քնած չեք եղել, այլեւ Ձեր առանձնատան վերեւի հարկից կանչել եք Ավետիք Բուդաղյանին, եւ, երբ վերջինս, կանչին արձագանքելով ետ է գնացել, Դուք սառնասրտորեն կրակել, սպանել եք նրան։

– Այդ դեպքի մասին չեմ ուզում խոսել։ Միայն կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը անհեթեթություն է անում։ Ինքը ոչ էքսպերտ է, եղա՞վ։ Էլ ասելու բան չունեմ։

– Ձեզ մեղադրում են մարդկանց ահաբեկելու, մարդ սպանելու, բռնաբարության մեջ։ Ինչպե՞ս եք «մաքրելու» այն որակավորումները, որոնք հնչում են ձեր հասցեին։

– Իմ աշխատաոճը սաղ Հայաստանին ծանոթ է։ Բոլորն էլ գիտեն՝ ոնց եմ աշխատել ու նույն կերպ էլ աշխատելու եմ։ Հիմա ինչքան էլ լավ աշխատեմ, վատ աշխատեմ, կան մարդիկ, որ չարախոս են։ Հիմա հո ես գործս չե՞մ թողնելու ու ընկնեմ դրանց հետեւից, դատի տամ։ Միայն կարող եմ ասել՝ Աստված իրենց հետ։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031