Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանն իշխանության մասին. «Իրենցը կտրուկ՝ տապոռային դիրքորոշում է»

Հոկտեմբեր 02,2014 12:16

Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է խորհրդարանական խմբակցությունների եւ կառավարության ներկայացուցիչների հանդիպումը, որը դեռ երեկ էր մեկնարկել:

Հիշեցնենք, քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի առիթով առաջացած դժգոհությունները մեղմելու հարցը:

Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Կառավարությունից ներկա է եղել նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն ասաց, որ բանակցությունների արդյունքում երկու կողմերը`ընդդիմությունն ու իշխանությունը, մնացին սկզբունքորեն նույն դիրքորոշմանը: «Կառավարության դիրքորոշումն այն է, որ օրենքը կիրառվելու է և մեր առաջարկած դրույթները՝ կասեցնել սանկցիաները, շեմը բարձրացնել, կամավորության սկզբունք կիրառել, չընդունվեց։ Միայն ֆինանսների նախարարի հրաման կա, որ զերծ մնան ՓՄՁ–ներում առաջիկայում ստուգումներից՝ անորոշ ժամանակով»։

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ կարծում է, որ «այս պահին քննարկումները մտել են փակուղի»։ Նա չթաքցրեց, որ հույս են ունեցել, որ կառավարությունը կոմպրոմիսների կգնա. «Բայց կառավարությունը հիմա ոչ մի զիջման չի գնում»։
Զիջումների չի գնում նաեւ ՀՀԿ խմբակցությունը, քանզի, ըստ Արամ Մանուկյանի, իրենք նշել էին, որ գիտեն՝ իսկապես կան անլուծելի խնդիրներ: «Բայց այսօր ՀՀԿ–ն պաշտպանեց կառավարության դիրքորոշումը։ Սա նշանակում է, որ իրենք ունեն համաձայնություն՝ չգալ ընդառաջ։ Իրենք ընդունում են և շատ հավանական են համարում, որ ՓՄՁ–ներ կփակվեն սրա արդյունքում։ Ես հարցրեցի, եթե մեկ ամիս հետո 500 ձեռնարկություն փակված լինի, կառավարությունը հրաժարական կտա՞, կամ ՀՀԿ–ն այս օրենքի պատասխանատուների հրաժարականը կպահանջի: Ասացին` ո՛չ»։

Թե ինչո՞ւ են ՀՀԿ-ն եւ կառավարությունն այդպես համառում: Արամ Մանուկյանն այսպես բացատրեց. «Իրենք ասում են, որ այդ գումարները, որ այսօր պետք է հավաքեն, խիստ կարևոր է և եթե չհավաքեն, կլինի տնտեսական ձախողում։ Իրենք հետաքրքրում են միայն իրենց ֆինանսական մուտքերը և բյուջեի կատարողականը։ Որերորդ անգամն է սա, իրենք կոմպրոմիսի գալու որևէ ցանկություն չունեն, իրենցը կտրուկ՝ տապոռային դիրքորոշում է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031