Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հոկտեմբեր 02,2014 13:18

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման թիմի պատվիրակությանը:

Քննարկվեցին հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստման, ծրագրի իրականացման պատասխանատու կառույցների ընտրությանը վերաբերող հարցեր:
Առաջարկվեց ծրագրի ինստիտուցիոնալ եւ գործնական բաղադրիչների համար առանձին պատասխանատուներ ընտրել: Մասնավորապես քննարկվեց ինստիտուցիոնալ բաղադրիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան կառույցների, իսկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործնական ծրագրերը՝ նոր ձեւավորվող Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացնելու հնարավորությունը: Փոխվարչապետը նշեց, որ նոր հիմնադրամի հիմնական նպատակը տարածքների համակողմանի զարգացման աջակցությունն է, եւ նախատեսվում է, որ հիմնադրամը համակարգելու է տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնց վերջնական նպատակը տարածքների, համայնքների զարգացումն է:

Հյուրերը դրական եւ հետաքրքիր համարեցին Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման գաղափարը՝ նկատելով, որ նմանատիպ հիմնադրամի գործունեության հաջող փորձ առկա է նաեւ այլ երկրներում:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ՀԲ աջակցությամբ խմելու ջրի ոլորտում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031