Լրահոս
Օրվա լրահոսը

Կմասնակցեն շուրջ 40 եվրոպական երկրների խորհրդարանների Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարներ (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 02,2014 15:56

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստը տեղի կունենա 2015 թվականի ապրիլին, Երեւանում:

Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, որը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի մեկը, Վարշավայում մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ խորհրդարանական վեհաժողովին, ներկայացրեց նիստի որոշ մանրամասներ:

Երեւանում կայանալիք նիստին կմասնակցեն շուրջ 40 եվրոպական երկրների խորհրդարանների Ֆրանկոֆոնիայի պատվիրակությունների ղեկավարներ: Նիստն իրենց երկրներում անցկացնելու հայտ ներկայացրած չորս երկրներից, ընտրվել է Հայաստանը:

Այլ մանրամասները`  տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031